Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գյուղատնտեսությունը կսուբսիդավորվի

Գյուղատնտեսությունը կսուբսիդավորվի
05.02.2015 | 14:06

Բնությունն իր վատությունը արեց գյուղատնտեսությանը, ինչն էլ չվրիպեց կառավարության աչքից։ «Տարին առայժմ սակավաջուր է, ինչը կարող է լուրջ դժվարություններ առաջացնել գյուղական տնտեսությունների համար»,- գործադիրի նիստում իր մտահոգությունն արտահայտեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նշելով, որ ջրամատակարարման համար լրացուցիչ ջուր հատկացնելու նպատակով անհրաժեշտ կլինի 3 մլրդ դրամ։ Ի դեպ, վարչապետը ոչ միայն իր դիտարկումները ներկայացրեց, այլև գյուղատնտեսության նախարարին խստորեն հանձնարարեց ուշադիր լինել հողօգտագործողների խնդիրների նկատմամբ` սկսած ոռոգման ջրի մատակարարումից, վերջացրած գարնանացանի սերմացուի և պարարտանյութի հատկացման գործընթացովվ. «Ժամկետների նկատմամբ ուշադիր լինել և դրանք չուշացնել»։ Ի դեպ, ինչպես մյուս տարիներին, այս տարի ևս սերմացուի և պարարտանյութի մասով նախատեսվել է մասնակի սուբսիդավորում։ 480 մլն դրամով կսուբսիդավորվի նաև դիզվառելիքը, որը նույնպես հատկացվելու է հողօգտագործողներին։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ